Հիշարժան տարեթվեր
Ապրիլի 7-ը՝ Առողջապահության համաշխարհային օր
Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է որպես առողջապահության համաշխարհային օր (World Health Day):
Հիմնադրման պատմական օրից մինչև այսօր աշխարհի մոտ երկու հարյուր պետություն դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ:
Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը իրենց կյանքում, և որոշել, թե ի՛նչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման համար:
Ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է մոլորակի առողջապահության առաջ կանգնած խնդիրներին և անցկացվում է տարբեր նշանաբաններով, ինչպես՝ «Քո արյան անվտանգության մեջ է բազմաթիվ մարդկանց փրկությունը», «Կենսունակությունը երկարակեցության ուղին է», «Հղիությունը կյանքում յուրօրինակ իրադարձություն է: Եկե՛ք այն անվտանգ դարձնենք», «Պահպանենք առողջությունը կլիմայական փոփոխություններից»:
2009 թվականին այդ օրվա գլխավոր թեման դարձավ բժշկական հաստատությունների անվտանգությունը և առողջապահության աշխատակիցների՝ մարդկանց, արտակարգ իրավիճակների տուժածներին օգնություն ցույց տալու պատրաստակամությունը: Ողջ աշխարհում անցկացվում էին բժշկական հաստատությունների անվտանգ կառուցմանը և արտակարգ իրավիճակներում պատրաստվածության բարձրացմանը նվիրված միջոցառումներ:
2010 թվականին նշանաբան է ընտրվել «Հազար քաղաքներ՝ հազար կյանքեր» արտահայտությունը, քանզի այդ օրը ուշադրության կենտրոնում էին ուրբանիզացիան և առողջությունը: Ողջ աշխարհում անցկացվեցին միջոցառումներ՝ նվիրված նրան, որ քաղաքների փողոցներում ստեղծվեն առողջապահական միջոցառումների անցկացման պայմաններ: Փողոցներում անցկացվեցին մրցություններ, որոնց լուսաբանումները ուղված էին լինելու քաղաքներում առողջ կենսակերպին:
2011 թ. թեման, որը քննարկվում էր Օրվա միջոցառումների ընթացքում, հակամանրէային դեղամիջոցների հանդեպ կայունությունն էր: Բժիշկներն անհանգստացած են հակամանրէական թերապիայի արդյունավետությունը սահմանափակող հակաբիոտիկների հանդեպ վարակիր մանրէների կայուն ձևերի առաջացման հրատապ խնդրով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծիք է հայտնում, որ ներկա ժամանակներում դա դեռևս լուրջ խնդիր չի դարձել, բայց իրավիճակը մոլորակի վրա կանխատեսելիորեն փոփոխվում է, և մոտ ապագայում խնդիրը կարող է արդիական դառնալ: Հենց այդ պատճառով պետք է ձեռնարկել շտապ և համատեղ ջանքեր՝ կանխարգելելու հակաբիոտիկների հանդեպ մանրէների կայուն ձևերի առաջացումը:
2012 թ. Առողջության համաշխարհային օրվա թեման «Ծերացումը և առողջությունն» էր, կարգախոսը՝ «Լավ առողջությունը կյանքին տարիներ է ավելացնում»: Ուշադրությունն ուղղված էր մարդկանց ամբողջական և արդյունավետ կյանք վարելուն անհրաժեշտ առողջության պահպանմանը, որը կօգնի նրանց շարունակել օգտակար մնալ հարազատների և հասարակության համար: Անկախ նրանից, թե որտեղ և ինչ պայմաններում ենք ապրում, ծերացումը վերաբերում է յուրաքանչյուրիս, ու կյանքի լավագույն տարբերակում։.
2013 թ. Առողջության համաշխարհային օրվա թեման զարկերակային գերճնշումն է: Այն մեծացնում է ինֆարկտի, ինսուլտի, սրտային անբավարարության զարգացման վտանգը: Աշխարհում տարեցների մոտավորապես 40%-ի մոտ զարգանում է զարկերակային գերճնշում: Կա կարևոր փաստ. այն կարելի է կանխել և բուժել:
2014 թվականին Առողջության համաշխարհային օրվա թեման փոխանցողներով պայմանավորված հիվանդություններն են, որոնց մշտական սպառնալիքի տակ է ապրում աշխարհի բնակչության կեսից ավելին: Դրանցից շատերը` մալարիան, Դենգեյի տենդը, լեյշմանիոզը, դեղին տենդը, առավելապես ազդում են աշխարհի աղքատ երկրների բնակչության վրա, սակայն բնապահպանական, կլիմայական փոփոխությունները, մարդկանց ու ապրանքների ավելացող տեղաշարժերը, քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամերը նպաստում են այդ հիվանդությունների լայն տարածմանն ու բնակչության նորանոր խմբերի խոցելիության բարձրացմանը:
Առողջության համաշխարհային օրը մեր մոլորակի յուրաքանչյուր բնակչի ուշադրությունն ուղղում է առողջության և առողջապահության խնդիրներին՝ առողջության և մարդկանց բարեկեցության պաշտպանության համար համատեղ գործողություններ անցկացնելու նպատակով:
Կարդացեք նաև
Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...
1992 թ.՝ Միացյալ ազգերի կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր №47/3 բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր...
Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day) ամեն տարի նշվում է նոյեմբերի 21-ին: 1973 թ. այդ տոնը հորինել են երկու ամերիկացի եղբայրները՝ Մայքլ և Բրայեն Մակկոմակները (Michael and Brian McCormack) հենց սառը պատերազմի թեժ պահերին...
1954 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան խորհուրդ տվեց բոլոր երկրներին պրակտիկայի մեջ ներառել Երեխաների համաշխարհային օրվա տոնակատարությունը (Universal Children’s Day)՝ որպես երեխաների եղբայրության և փոխըմբռնման...
Նոյեմբերի 19-ը նշվում է որպես Տղամարդկանց միջազգային օր: Այս կապակցությամբ ElitePartner ծանոթությունների կայքը ներկայացնում է որոշ փաստեր ուժեղ սեռի մասին...
Ամբողջ աշխարհում հանրային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը...
Նոյեմբերի 17-ին աշխարհում նշվում է Թերահաս երեխաների միջազգային օրը (World Prematurity Day): Այն հաստատվել է 2009թվականին՝ Նորածին երեխաների խնամքի եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ...
Ամեն տարի նոյեմբերի 17-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նշվում է որպես Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների (World Chronic Obstructive Pulmonary Day) դեմ պայքարի միջազգային օր...
1922 թ. նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Զինված Ուժերի ռազմա-բժշկական հիվանդանոցի ձևավորումը: Այն հսկայական դեր է խաղացել հայկական բանակի կայացման և ուժեղացման գործում...
Ամեն տարի աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը նշվում է ծխելուց հրաժարվելու միջազգային օրը (No Smoking Day): Այն սահմանվել է 1977թ. Ամերիկյան ուռուցքաբանության հասարակության կողմից...
Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Diabetes Day) մտցվել է 1991 թ. Միջազգային դիաբետային դաշնության (International Diabetes Federation) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության...
1745թ. նոյեմբերի 13-ին, Ֆրանսիայում ծնվել է Վալենտին Հայուին (Valentin Haüy), ով հայտնի մանկավարժ էր և Փարիզում և Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցներ և ձեռնարկություններ է հիմնել...
Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pneumonia Day) օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ: Այսպես է անվանվում միջազգային, կառավարական, ոչ կառավարական...
Այսօր տղամարդկանց միջազգային օրն է։ Այն նշվում է ամեն տարի նոյեմբերի առաջին շաբաթ օրը։ 2000թ. այս տոնը հիմնել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի առաջարկով՝ ի հակակշիռ անցյալից մնացած փետրվարի 23-ի և անկախ բանակում ծառայել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն